Ծիծեռնակաբերդի խճուղուց Լենինգրադյան փողոց տանող խաչմերուկում դեկտեմբերի 13-ին, ժամը 08.40-ին, իրար են բախվել «Լեքսուս», «ԳԱԶ-32213» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վթարի հետեւանքով «ԳԱԶ-32213»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: