Ադրբեջանի մայրաքաղաքի զգալի հատվածը մնացել է առանց ջրի:

Ինչպես հաղորդում են արդբեջանականա լրատվամիջոցները, առանց ջրի են մնացել Բաքվի կենտրոնական շրջաններն ու պողոտաները: Ջրամատակարարման խնդիրները, մասնավորապես Յասմալի շրջանում, արդեն երրորդ օրն է, ինչ շարունակվում են:

Մայրաքաղաքի կենտրոնում ջրամատակարարման հարցում ստեղծված ճգնաժամային դրությունը մեկնաբանելիս՝ «Ազերսու» ՓԲԸ-ի մամուլի ծառայության ղեկավարը նշել է, որ ջրի անջատումը կապված է մեծ վթարի հետ, տարվում են վերանորոգման աշխատանքներ, եւ մոտ ժամանակում այն կվերականգնվի: Ընդ որում «Ազերսու»-ի մամուլի ծառայությունը չի հստակեցրել, թե երբ կվերսկսվի ջրամատակարարումը:

Ընդհանուր առմամբ առանց ջրի է մնացել մոտ 200 հազար մարդ: