Ուկրաինայի մայրաքաղաքի Եվրոպական հրապարակում մեկնարկում է գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչի կողմնակիցների անժամկետ ցույցը։

Իշխող Ռեգիոնների կուսակցությունը դեկտեմբերի 14-ին խոստացել է հավաքել նախագահի եւ կառավարության շուրջ 200 հազար կողմնակիցների, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։

Հաղորդվում է, որ արդեն Կիեւ են մեկնում պատվիրակություններ  Դոնեցկից, Լուգանսկից եւ Դնեպրոպետրովսկից:

Ուկրաինայի իշխանությունների կողմնակիցները կհավաքվեն Եվրոպական հրապարակում` Եվրամայդանից 200 մ հեռավորության վրա: Հակառակորդ խմբերի բախումներ կանխելու համար ոստիկանությունը սկսել է բաժանարար պատնեշներ տեղադրել:

Եվրամայդանում իր հերթին դեկտեմբերի 14-ին տեղի կունենա «ժողովրդական խորհուրդ»` «ժողովրդական վեչե»:  Այն գումարելու վճիռը կայացրել էին Ուկրաինայի ընդդիմության առաջնորդները` դեկտեմբերի 13-ին երկրի իշխանությունների հետ  «կլոր սեղանի շուրջ» բանակցությունները տապալվելուց հետո: