19-ամյա զինծառայողի կողմից իրեն ամրակցված  ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը նախապես լիցքավորելու եւ իր ձախ ոտքին կրակելու գործով նախաքննություն ավարտվել է  եւ գործն ուղարկվել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: 

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, մեղադրանքում ասվում է, թե սեպտեմբերի 27-ին թիվ N զորամասի զինծառայող Արթուր Մամուլյանը, նախապես լիցքավորելով իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգը, կրակել է ձախ ոտքին՝ պատճառելով առողջության միջին ծանրության վնաս, ինչը հանգեցրել է զինվորական ծառայության պարտականությունների ժամանակավորապես դադարեցնելուն:  

Արթուր Մամուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մասով, զինծառայողը հանձնվել է հրամանատարության հսկողությանը: