Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի վերացման համար անհրաժեշտ է օրինականացնել միասեռականների ամուսնությունը: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը, հաղորդում է Cenzor.net-ը:

Նրա խոսքով՝ ընդդիմության առաջնորդները «հեքիաթ են պատմում» այն մասին, որ ԵՄ հետ համաձայնագրի կնքումից հետո հնարավոր կլինի առանց վիզայի Եվրոպա մեկնել: Միասեռականների ամուսնության օրինականացումն ու սեռական փոքրամասնությունների իրավահավասարության վերաբերյալ օրենքի ընդունումը Եվրոպական միության պայմաններից մեկն էր վիզային ռեժիմի վերացման համար, ասել է վարչապետը՝ հանդես գալով Կիեւի Եվրոպական հրապարակում գործող իշխանության օգտին անցկացվող հանրահավաքի ժամանակ:

«Մենք դեռ մի շարք պայմաններ պետք է կատարենք. մենք պետք է օրինականացնենք միասեռականների ամուսնությունները, մենք պետք է ընդունենք սեռական փոքրամասնությունների իրավահավասարության մասին»,- հայտարարել է Ազարովը: