Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը վերջին անգամ համերգով հանդես կգա 2014թ. հունիսի 1-ին Լոնդոնի Ալբերտ-հոլլում, գրում է «French Radio London»-ը։  2013թ. հոկտեմբերին Թագավորական Ալբերտ-հոլլում անշլագով հանդես գալուց հետո Ազնավուրը կվերադառնա հրաժեշտի համերգով, որն էլ կնշանավորի նրա 90-ամյակը։

Ֆրանսահայ լեգենդար երգիչը, որը բոլոր ժամանակների մեծագույն հեղինակներից եւ կոմպոզիտորներից մեկն է,  Մեծ Բրիտանիայում առավելագույն հաջողության էրհասել  իր «She» երգով, որը հայտնվում է  «Նոթինգ հիլ» ֆիլմի սաունդթրեքում: 60 տարվա ստեղծագործական  ուղու  արդյունքում Շառլ Ազնավուրն ունի 100 միլիոն վաճառված ալբոմ եւ 1200-ից ավելի երգ: Նա նկարահանվել է 80 ֆիլմերում եւ հազարավոր համերգներ տվել ամբողջ աշխարհում: