Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Հանրապետական կուսակցության գրասենյակում այսօր՝ դեկտեմբերի 14-ին, նիստ է գումարել: Կառավարության NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ նիստին մասնակցել են ՀՀԿ խորհրդի անդամները: Նրանք քննարկել են Մաքսային միությանը անդամակցելու «Ճանապարհային քարտեզի» վերաբերյալ հարցեր:
Նշենք, որ ՀՀԿ-ն այս շաբաթ՝ ավանդական հինգշաբթի օրը՝ երեկոյան, գումարել էր ԳՄ նիստ, որտեղ քննարկել էր ներքաղաքական, ներկուսակցական հարցեր:





























