Կիեւի քաղաքապետ Ալեքսանդր Պոպովը եւ Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Վլադիմիր Սիվկովիչը երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրամանով հեռացվել են պաշտոնից:

«Վիկտոր Յանուկովիչը Ուկրաինայի Գլխավոր դատախազության միջնորդությամբ պաշտոնից հեռացրել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Սիվկովիչին եւ Կիեւ քաղաքի պետական ադմինիստրացիայի ղեկավար Պոպովին՝ վերոնշյալ պաշտոնական անձանց կողմից 2013թ.-ի նոյեմբերի 30-ին Կիեւի Անկախության մայդանում գտնվող քաղաքացիների սահմանադրական իրանքերի խախտման մեղադրանքով»,- այս մասին NEWS.am-ին հաղորդել են Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի Գլխավոր դատախազության աշխատակիցները պաշտոնի չարաշահման վերաբերյալ ծանուցագիր էին ներկայացրել Վլադիմիր Սիվկովիչին, Ալեքսանդր Պոպովին, Կիեւի ոստիկանության պետ Վալերի Կորյակին եւ նրա տեղակալ Պյոտր Ֆեդչուկին: