Երկրագնդի բնակչության կեսն ապրում է քաղաքներում, ընդ որում մոտ մեկ միլիարդ մարդ ապրում է քաղաքների ետնախորշերում։ Այսպիսի տվյալներ է հրապարակել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Այսպիսով, ինչպես նշվում է, պատմության մեջ առաջին անգամ քաղաքային բնակչության թիվը գերազանցում է գյուղական բնակչության թվին։ Այս հարյուրամյակի կեսերին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, քաղաքներում կապրի տասը մարդուց յոթը։

ԱՀԿ գլխավոր տնօրեն Մարգրետ Չանի խոսքով, քաղաքային բնակչության թվի կտրուկ ավելացում սպասվում է Ասիայում եւ Աֆրիկայում։

Ինչպես նշում է ԱՀԿ-ն, քաղաքների բնակչությունը կարող է ենթարկվել երեք վտանգների. վարակիչ հիվանդությունների, խրոնիկ, բայց ոչ վարակիչ հիվանդությունների, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարների ռիսկի, բռնության եւ հանցագործություների թվի ավելացման վտանգի։