Ռուսաստանը 2013-ին փակել է մոտ 430 հազար օտարերկրացիների մուտքը երկիր: Այս մասին հայտարարել է ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար կոնստանտին Ռոմոդանովսկին:
«2013-ին 427 մարդու համար փակվել է մուտքը երկիր, տրվել է 6 մլրդ ռուբլու տուգանք»,-հայտարարել է Ռոմոդանովսկին՝ Դաշնային խորհրդում կայացած խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է եղել ազգային անվտանգության միգրացիոն ասպեկտներին»:
Պաշտոնյան նաեւ հավելել է, որ «նրանցից 51 տոկոսը 17-29 տարեկան երիտասարդներ են»:
Նրա խոսքով՝ վերջին 4 տարում Ռուսաստանը առավել գրավիչ է դարձել միգրացիայի համար: Պաշտոնական տվյալներով՝ այդ ընթացքում Ռուսաստան մտնող միգրանտների թիվն 9 մլն-ից հասել է 17 մլն-ի: Նա նաեւ նշել է, որ միգրացիան ուղղակիորեն ազդում է ազգային անվտանգության վրա:
«Այլ երկրներից ու քաղաքներից ժամանածները հանցագործություններ են գործում: Բացահայտված հանցագործությունների մեջ նրանց բաժինը 4 տոկոսի է հասնում, Մոսկվայում՝ մինչեւ 20 տոկոսի»,-ասել է Ռոմոդանովսկին:




























