Սպառողները կկարողանան չափել «ՀայՌուսգազարդի» գազի կալորիականությունը: Այս մասին այսօր կայացած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը՝ ներկայացնելով Ռուսաստանի հետ առանց տուրքերի առեւտրի ու Հայաստան ներմուծվող գազի գնագոյացման մասին համաձայնագիրը:

Նախարարի խոսքով՝ արդեն այսօր հանրապետությունում կան կալորիամետրեր, դրանք իրենց տներում կարող են տեղադրել նաեւ սպառողները: «Սարքը տեղադրում են «ՀայՌուսգազարդի» մասնագետները: Դրանից հետո կալորիականության մասին բոլոր հարցերը կարելի է լուծել փաստարկների հիման վրա»,-հայտարարել է Մովսիսյանը:

Նա հերքել է հայտարարություններն այն  մասին, որ սպառողներին տրամադրվող գազին օդ են խառնում: «Դա անհնար է, քանի որ խոսքը թթվածնի մասին է, իսկ թթվածինը պայթյուն է»,-պարզաբանել է նախարարը:

Հիշեցնենք, որ հայ սպառողներին մատակարարվող գազի կալորիականությունը չպետք է 7600Կկալ/մ3 ցածր լինի: