Վթարից հետո վերակենդանացման բաժանմունքում հայտնված հեծանվորդը մահացել է ալկոհոլային աբստինեցիայից: Նրա օրգանիզմում ալկոհոլի բացակայությունը մահվան է հանգեցրել:

51-ամյա Վիկտոր Փիքսթոնը հեծանվով տուն է գնացել, երբ բախվել է մեծ աղբի կոնտեյներին: Ղեկի վրայով թռչելուց հետո Փիքսթոնը կոտրել է 11 ողեր եւ վնասել ձախ երիկամը: Տուժողին հիվանդանոց են տեղափոխել:

Սակայն վթարից մեկ շաբաթ անց հիվանդը մահացել է սրտի կանգից: