«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԵՊՀ-ի շուրջը նոր աղմուկ է հասունանում, քանի որ ռեկտոր Արամ Սիմոնյանը, որն ավանդաբար ամեն տարի իր աշխատակիցներին վճարել է 13-րդ աշխատավարձ, այս տարի չի պատրաստվում դա անել. «Այս տարի 13-րդ աշխատավարձը որոշել է կիսատ տալ, ու դա էլ դեռ քիչ է, հայտարարել է, որ ինքն է որոշում՝ ում ինչքան տա»,- նշել էին դասախոսները»։

Ավելի ուշ մեզ հայտնի դարձավ, որ մեր հրապարակումից հետո ԵՊՀ-ի հաշվապահությունում եւ ռեկտորատում խառնաշփոթ է ստեղծվել։ Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած մի շարք դասախոսներ ասացին, որ Արամ Սիմոնյանը վճարել է իրենց 13-րդ աշխատավարձը եւ այն էլ ամբողջությամբ։ Նրանք հույս հայտնեցին, որ ռեկտորը կկատարի իր մյուս խոստումը եւս՝ 2014թ. հունվարից բարձրացնելով դասախոսների աշխատավարձը»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում