Գիտնականները որոշել են մարտահրավեր նետել Եգիպտոսին՝ որպես կատուների ընտելացման հայրենիքի: Նրանց կարծիքով՝ առաջին կատուները Չինաստանում ընտելացվել են մոտ 5,3 հազար տարի առաջ:
Հետազոտող Ֆիոնա Մարշալլն ու նրա գործընկերները բազմաթիվ հետազոտություններ են արել՝ կապված կատվի կմախքի հետ, որը հայտնաբերվել է Չինաստանի հյուսիս-արեւելքում:
Ինչպես պարզ է դարձել, կատուն սնվել է ոչ միայն մսով, այլեւ բուսական սնունդով: Դա խոսում է այն մասին, որ կատուն ապրել է մարդկանց տանը, որոնք նրան կերակրել են ցորենի ապուրով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Proceedings of the National Academy of Science ամսագիրը:





























