Ռիգայի «Լայմա» շոկոլադի գործարանի ներսում բացվել է երկրի առաջին շոկոլադե թանգարանը: Թանգարանի հիմքում «Շոկոլադե սենյակն է», որը բացվել է 2005-ին:

Թանգարանում կարելի է տաեսնել Լատվիայում դառը շոկոլադի առաջին սալիկներից մեկը, ծանոթանալ նախորդ դարի 30-ականների ապրանքների արտահանման ռեգիստրին, ինչպես նաեւ դիտել 1924-ին նկարահանված ֆիլմ, որը պատմում է ֆաբրիկայի մասին: Ցուցահանդեսին կարելի է փորձել նաեւ տաք շոկոլադ ու մասնակցել դրա պատրաստմանը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նշենք, որ որ «Լայման» Բալթյան երկրների ամենահայտնի հրուշակեղենի արտադրամասերից է, որը հիմնադրվել է  1870-ին: Այսօրվա դրությամբ ձեռնարկությունն իր արտադրանքն արտահանում է աշխարհի 27 երկրներ: