Կանադացի թոշակառու Թոմ Քրիսթը Western Canada Lottery-ով շահել է 40 միլիոն կանադական դոլար, սակայն ի զարմանս շատերի՝ այդ գումարը բարեգործությանն է տրամադրել:
Նա նշել է, որ այդ գումարն իրեն իսկապես պետք չէ ու հավելել, որ կյանքի ընթացքում նա բավականին վաստակել է, որպեսզի պահի իր ու իր ընտանիքը: Հաղորդվում է, որ նախքան թոշակի գնալը նա գլխավորել է էլեկտրական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերություն: Նա նաեւ խոստովանել է, որ չի իմացել, թե ինչ անի այդ գումարի հետ: Այս մասին հաղորդում է «Utro.Ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:





























