Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է ֆուտբոլային մարզչի, որին կասկածում են երեխաներին պղծելու մեջ: Նրա մասին տեղեկություններ ոստիկանությանը հայտնել է գողը, ով կողոպտել է նրա բնակարանը:

Մանկապիղծի հետքի վրա ոստիկանությունը դուրս է եկել անանուն հաղորդագրությունից հետո: Ենթադրվում է, որ այն թողել է այն մարդը, ով օրեր առաջ կողոպտել էր նրան:

Բացի հաղորդագրությունից, նա նաեւ տեսաժապավեններ է թողել՝ ապացուցելու մարզչի մանկապիղծ լինելը: Նրա զոհերից մեկին արդեն հաջողվել է գտնել: վերջինս տասնվեցամյա երիտասարդ է, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:

Մանկապիղծի տունը հետախուզելուց հետո նրան ձերբակալել են: