Բառնի անունով շնիկը, որին գտել են Լոնդոնի փողոցներից մեկում, անհաղթահարելի ձգողություն է զգում կանացի ներքնազգեստի հանդեպ:

Բրիտանական Battersea Dogs & Cats Home կենդանիների կացարանի աշխատակիցները խիստ զարմացել են՝ հատակին հայտնաբերելով  իննամսյա շնիկի թողած «խոշոր անակնկալը»:

Պարզվել է, կենդանին երեք զույգ վարտիք է կուլ տվել, ռենտգենը ցույց է տվել, որ նրա ստամոքսում եւս չորս ստրինգ կա: Անասնաբույժների կարծիքով՝ չորքոտանի ֆետիշիստի կյանքին վտանգ չի սպառնում, հայտնում է  Metro-ն: