««ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը հակասում է Հայաստանի օրենքներին: Այս մասին խորհրդարանի դեկտեմբերի 20-ի արտահերթ նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Զուրաբյանը:
Նա Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված գազային համաձայնագրերը համարել է պետական դավաճանությանը հավասար գործարք:
Զուրաբյանը հետաքրքրվել է, թե ինչու են կառավարությունն ու «ՀայՌուսգազարդ»-ն իրենց իրավունք վերապահել վաճառել բաժնետոմսերի 20%-ը՝ դեմ գնալով երկրի օրենսդրությանը:
«Եթե մենք ավելի էժան գազ գնենք Իրանից, իսկ Ռուսաստանը չհամաձայնի, դուք ինչպե՞ս այդ գազը կհասցնեք Հայաստան: Ինչո՞ւ եք դուք խախտում Սահմանադրությունը», - հարցրել է Զուրաբյանը: Ի պատասխան դրան՝ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշել է, որ տվյալ հարցում ոչ մի սահմանափակում չկա, եւ համաձայնագրով այդպիսիք նախատեսված չեն:
Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը երեկ հայ-ռուսական վերջին համաձայնագրերը միանգամայն համապատասխանում են Սահմանադրությանը:




























