Ուգանդայի խորհրդարանն օրինագիծ է ընդունել՝ կարճ կիսաշրջազգեստներ հագնելու վերաբերյալ: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի երբ երկրի նախագահն ընդունի այն:
Բացի կարճ կիսարջազգեստներից, այդ երկրում կարգելվեն նաեւ այդ հագուստով կանանց լուսանկարներն ու տեսագրությունները: Արդյունքում՝ Ուգանդայի հեռուստաեթերից կարող են անհետանալ արեւմտյան երաժշտական տեսահոլովակները ու ֆիլմերը:
Կարճ կիսաշրջազգեստների արգելքը պոռնոգրաֆիայի դեմ պայքարի մասին օրինագծի միայն մի մասն է: Օրինագիծը նախատեսել է Ուգանդայի էթիկայի նախարար Սայմոն Լոկոդոն, հաղորդում է «Lenta.Ru»-ն:





























