Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարները զգուշացրել են իշխանությանը, որ ընդդիմության կողմնակիցների ձերբակալությունների շարունակականության դեպքում կարող են Վրաստանում կրկնել Ղրղզստանի իրադարձությունները։

Ապրիլի 8-ին ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի ութ մասնակիցների, քանի որ վերջիններս փակել են Դիգոնիից Թբիլիսի տանող ճանապարհը։

«Նովոստի-Վրաստան»-ի տվյալներով, ընդդիմությունը բողոքել է իշխանությունների կողմից տպագրության վրա դրված արգելքների համար։

«Ղրղզստանում քաղաքական գործիչների ձերբակալություններից հետո հեղաշրջում տեղի ունեցավ։ Եթե Սահակաշվիլին կամ Մերաբաշվիլին (Վրաստանի ՆԳՆ ղեկավար) փորձեն մեկ անգամ եւս ձեռք տալ ընդդիմության ներկայացուցիչներից որեւէ մեկին, դրան կհետեւի այն, ինչ տեղի ունեցավ Ղրղզստանում, եւ դրանով էլ նրանց իշխանությունը կավարտվի»,- հայտարարել է Կոբա Դավիթաշվիլին։