Հայաստանի իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանել Հայաստանի ազգային շահերը միջազգային ասպարեզում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է քաղաքագետ, «Կանխենք գազի գնի թանկացումը» նախաձեռնության անդամ, հայցվոր Անդրիաս Ղուկասյանը՝ հավելելով, որ ԱԺ-ում գազային պայմանագրերի շուրջ քննարկումները ցույց տվեցին, որ հայաստանյան ողջ քաղաքական դաշտը մարտահրավերի առջեւ է կանգնած:
Նա վստահություն հայտնեց, որ ՀՀ իշխանությունները ստում են գազի հետ կապված գործարքների վերաբերյալ:
Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ դեռեւս 2002 թվականից ռուսական «Գազպրոմ» ընկերության համար Հայաստանում արտոնյալ վիճակ է ստեղծվել: «Իսկ «ՀայՌուսգազարդ» ընկերության Հայաստանի կառավարությանը պատկանող 20 տոկոս բաժնեմասի վաճառքը վկայում է այն մասին, որ Հայաստանից դուրս կարող է բռնագանձվել, արգելանքի տակ դրվել Հայաստանի գույքը՝ առանց Հայաստանի համաձայնության»,-հայտարարեց նա:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























