ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանն ապրիլի 8-ին այցելել է Եվրոպայում դաշնային հրամանատարության գերագույն կենտրոնակայան (SHAPE):
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից այցի ընթացքում հանդիպում է կայացել Շտաբի պետ, գեներալ Կառլ-Հայնց Լաթերի, Ռազմական համագործակցության ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ֆրանտիշեկ Մալենինսկու հետ:
Այցի ծրագրի շրջանակում գեներալ Լեոնարդո Դի Մարկոն եւ նրա գործընկերները ներկայացրել են ՆԱՏՕ-ի ընթացիկ գործողությունները եւ Գործընկեր երկրների մասնակցությունը այդ գործողություններին:
Սամվել Մկրտչյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղղությունները եւ փոխգործակցության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի խնդիրներին:
ՆԱՏՕ-ի զինվորական բարձրաստիճան պաշտոնատարները գոհունակությամբ են նշել Հայաստանի ներդրումը Դաշինքի գործողություններին, մասնավորապես` Աֆղանստանի անվտանգության աջակցության միջազգային ուժերին, եւ պատրաստակամություն են հայտնել սատարելու Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին:




























