«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր` դեկտեմբերի 21-ին, տեղի ունեցավ «Իմ հայացքում» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը, որտեղ ընդգրկված են հայերեն եւ անգլերեն բանաստեղծություններ: Հեղինակը 21-ամյա Սյուզաննա Նավասարդյանը` գրական անունը «Սյու Նավասարդ», NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ժողովածուն կազմված է 3 մասից:
Նրա ներկայացմամբ՝ ժողովածուում տեղ են գտել իր պատանեկությանը, երիտասարդությանը նվիրված բանաստեղծություններ: «Այսպիսի տողեր ունեմ, որ յուրաքանչյուրիս հայացքը մեր հոգու եւ մեր ապրած կյանքի արտացոլքն է: Այսինքն` իմ հայացքներն են արտահատված է իմ բանաստեղծությունների մեջ: Այս բանաստեղծությունների ժողովածուով ցանկանում եմ արտահայտել պատանու, երիտասարդի զգայական աշխարհը հույզերն հնարավորինս անկեղծությամբ»,- ավելացրեց բանաստեղծուհին: Նշենք, որ բանաստեղծությունների ժողովածուն 250 տպաքանակով է եւ մեկ շաբաթից կլինի նաեւ գրախանութներում:





























