Երիտասարդը որոշել է իր սիրած աղջկան ամուսնության ամենաանսովոր առաջարկն անել: Ընկերոջ հետ Ռոբերտ Փինքը համակարգչային խաղ է ստեղծել եւ իր սիրած աղջկան առաջարկել է խաղալ այն, հաղորդում է Ridus.ru-ն:

Սկզբում աղջիկը ստիպված է եղել տասնյակ պարզ փորձություններ հաղթահարել, իսկ մակարդակը հաղթահարելուց հետո նրան անակնկալ է սպասվում:

Պերսոնաժը, որը վերահսկում է աղջիկը, վերջում տղայի անունից նրան ամուսնության առաջարկություն է անում:

Տեսանյութը տեղադրվել է УouTube-ում եւ այս պահի դրությամբ հավաքել է ավելի քան կես մլն դիտում: