Ուժեղ փոթորիկի հետեւանքով սառցե անձրեւներ են տեղացել Կանադայի արեւմտյան հատվածում: Աղետը լրջորեն խափանել է ճանապարհային երթեւելությունը եւ առանց էլեկտրականության թողել 400 հազար բնակչի: 

Օնտարիո, Քվեբեկ եւ Նյու Բրունսվիկ նահանգներում էլեկտրալարերի սառցակալման հետեւանքով խափանվել եւ անջատվել է բնակավայրերի էլեկտրամատակարարումը:

Ճանապարհներին մերկասառույցի պատճառով կաթվածահար է եղել երթեւեկությունը: Տորոնտոյից մինչեւ Նյուֆաունդլենդ մի քանի օդանավակայաններում  չեղյալ են հայտարարվել մի շարք թռիչքներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Տորոնտոյի քաղաքապետ Ռոբ Ֆորդը փոթորիկն անվանել է քաղաքի պատմության մեջ ամենասարսափելիներից մեկը: Հաղորդվում է, որ այն համեմատում են 1998թ. մահաբեր սառցե փոթորկի հետ, որը խլել էր 20 մարդու կյանք եւ առանց էլեկտրականության թողել 3 միլիոն բնակչի: