Չինաստանի Գուանդուն նահանգի Շենչժեն քաղաքում հեպատիտի դեմ պատվաստումից հետո մահացել է յոթ երեխա:
Բոլոր դեպքերում էլ երեխաներին պատվաստել էին Shenzhen Kangtai ընկերության պատրաստած դեղամիջոցով: Ըստ ընկերության ներկայացուցչի` պատվաստումների համար օգտագործվող պատվաստանյութը մահվան պատճառ չէր կարող դառնալ, հայտնում են լրատվամիջոցները:
Նշենք, որ Չինաստանն այդ տեսակի դեղամիջոց սկսել է արտադրել վերջերս: Այդ պատճառով բժիշկները դրա նկատմամբ անհատական գերզգայունության դեպքում օգնություն ցուցաբերելու մշակված ծրագիր առայժմ չունեն:





























