Ամերիկացի գիտնականները Գրենլանդիայում հայտնաբերել են հսկայական չսառչող լիճ, հաղորդում է Nature Geoscience-ը:
Լիճը հայտնաբերել են Գրենլանդիայի հարավում`10-25 մետր խորության վրա, գրունտային փորձանմուշներ վերցնելիս: Թե ինչի արդյունքում է, չնայած բացասական ջերմաստիճանի, հոսել ջուրը, հայտի չէ:
Այս ֆենոմենն ուսումնասիրելով` գիտնականները պարզել են, որ գործ ունեն անդրսառցե լճի հետ, որի մակերեսը կազմում է 665 հազար մետր:
Մեկ տարվա ընթացքում այնտեղ արված հետազոտությունները ցույց են տվել, որ ջրամբարը չի սառչում: Այն կղզու այդ հատվածում առաջին չսառչող լիճն է:





























