Հարավային Կորեայում ուղեւորատար գնացքը դուրս է թռել ռելսերից: Արտակարգ պատահարը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 23-ի գիշերը, Տեգու քաղաքից 6 կմ հեռավորության վրա:

Հաղորդվում է, որ տուժածներ չկան, սակայն ժամանակավորապես դադարեցվել է բոլոր գնացքների երթեւեկությունը: Ներկայումս երթուղիները վերականգնվել են:

Նախնական տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել երկաթուղու վրա վերանորոգման աշխատանքների պատճառով, հաղորդում է ՌԻԱ նովոստին՝ վկայակոչելով Yonhap գործակալությունը: