Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում բեռնատար գնացքը ամբողջ թափով մխրճվել է բնակելի տների մեջ: Մի քանի շենքեր ամբողջությամբ փլուզվել են:

Հաղորդվում է, որ փլատակների տակ տասնյակ մարդիկ կան, սակայն զոհերի ու տուժածների մասին հստակ տվյալներ չկան:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին Կիբերում` Աֆրիկայի խոշորագույն բնակելի հետնախորշերից մեկում Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ին Կիբերում` Աֆրիկայի խոշորագույն բնակելի հետնախորշերից մեկում: Ողբերգության պատճառները ճշտվում են: