Ռուսաստանի Յակուտսկ քաղաքում Ամանորին նվիրված կորպորատիվ խնջույքի ժամանակ Ձմեռ պապի դերում հանդես եկող մահացած տղամարդուն կարող էր խեղդել սեփական ընկերուհին:
«Խնջույքի վերջում ընկերության աշխատակիցները սկսել են տուն վերադառնալ, ճաշարանում մնացել են մի քանի հյուրեր: Երկուսը վիճել են Ձմեռ պապի հետ: Վեճի ընթացքում վերջինս հակառակորդին դանակով սպառնացել է սպանել», – հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով Յակուտսկի քննչական կոմիտեն:
Հաղորդվում է, որ վճռելով հանգստացնել կատաղած Ձմեռ պապին՝ հյուրերը պարանով կապել էին նրա ձեռքերն ու ոտքերը: Նրա կենակցուհին տղամարդու բերանը կապել էր շարֆով, քանի որ վերջինս բարձր գոռում էր: Կապված տղամարդուն թողնելով ճաշարանում` կինը գնացել էր հյուրերին ճանապարհելու: Վերադառնալով` նա տղամարդուն մահացած էր գտել:
Այժմ քննությունը ճշտում է կատարվածի բոլոր մանրամասները: Հենց տղամարդու ընկերուհին էլ աշխատակիցների կողմից դիտվում է որպես գլխավոր կասկածյալ:





























