Գլոբալ ցրտահարությունը շատ բույսեր կոչնչացնի: Նման եզրակացության փորձագետները եկել են ծաղկող բույսերի էվոլյուցիոն քարտեզի մանրամասն վերլուծությունից հետո՝ ուսումնասիրելով 49064 տեսակ բույս:

Գիտնականները հայտնաբերել են, որ բույսերի մեծամասնությունը էվոլյուցիայի ընթացքում կորցրել է ցրտին այնքան արագ հարմարվելու ունակությունը, որպեսզի շարունակի բազմանալ եւ չանհետանա երկրի երեսից:

Համապատասխանաբար, կլիմայի անթրոպոգեն կամ բնական փոփոխոխությունը, որը ցուրտ եղանակի է հանգեցնում, մեր մոլորակում բույսերի տեսակների մեծամասնության ոչնչացման պատճառ կդառնա, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:

Գիտնականները վերջերս սկսել են հետազոտել ցուրտ եղանակի հետեւանքները: Չէ որ գիտաշխատողների համաշխարհային հանրույթն արդեն մի քանի տարի շարունակ պնդում է գլոբալ տաքացման մասին, որը շրջակա միջավայրի համար լուրջ հետեւանքներ կարող է ունենալ: Սակայն, ոչ բոլոր փորձագետներն են համաձայն այդ պնդումների հետ՝ համարելով, որ շատ շուտով ջերմաստիճանի արագ բարձրացմանը կփոխարինի նույնքան արագ անկումը: