Թուրքական Posta պարբերականի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 24-ի առավոտյան, 05։32-ին, Միջերկրական ծովում գտնվող հունական Կրետե կղզում 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Մյուս երկրաշարժը գրանվել է 04։17-ին, Վանի Չոլփան գյուղում՝ 4,1 մագնիտուդով։ Այս ցնցումից րոպեներ ավելի թույլ եւս 3 ցնցում է գրանցվել։
Նշենք, որ Վանի նահանգում 2011-ի հոկտեմբերի 23-ին տեղի էր ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով մահացել էր ավելի քան 600 մարդ: Նոյեմբերի 9-ին երկրորդ երկրաշարժն էր տեղի ունեցել` 5,7 մագնիտուդով, որն ավելացրել է զոհերի եւ ավերածությունների թիվը:





























