Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մաքսային միության ընդլայնումը օգտակար կլինի թե դրա մասնակիցների, թե առհասարակ տարածաշրջանի համար: Այս մասին նա հայտարարել է Եվրասիական բարձրագույն խորհրդի` Մոսկվայում կայացած նիստի ժամանակ:
Նրա կարծիքով` անկայուն գլոբալ կոնյուկտուրայի պայմաններում եվրասիական շուկան դառնում է «եռյակի» տնտեսությունների աճի հիմնական աղբյուրներից մեկը»:
Նա հիշեցրել է, որ Հայաստանի` ՄՄ-ին անդամակցելու «ճանապարհային քարտեզը» պետք է ներկայացվի Մոսկվայի նիստին, իսկ Ղրղըզստանի անդամակցության վերաբերյալ համանման փաստաթուղթը մշակման փուլում է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























