Ամերիկյան Քլիվլենդ քաղաքի հիվանդանոզում բուժվող 17-ամյա Ստելա Առաքելյանին Հայաստանից, ով արյան քաղցկեղ ունի, ոսկրածուծի փոխպատվաստում են արել: Այդ մասին գրում է «The Armenian Mirror-Spectator»-ը:
Հայաստանում դեռահասի մոտ արյան քաղցկեղ են ախտորոշել: Քլիվլենդի հիվանդանոցի բժիշկները, ովքեր քիմիոթերապիայի ամենամսյա կուրս են անցկացրել, ընտանիքին հայտնել են, որ քաղցկեղը հաղթահարելու լավագույն տարբերակը ոսկրածուծի փոխպատվաստումն է: Չնայած բոլոր դժվարություններին, այս աշնանը համատեղելի դոնոր են գտել ու նրան արդեն փոխպատվաստման վիրահատության են ենթարկել: Կանխատեսումները կարծես դրական են, քանի որ առողջական վիճակում որոշակի դրական փոփոխություններ են նկատվում:Բուժման արժեքն, իհարկե, շատ մեծ է եւ դուրս է ընտանիքի հնարավորության սահմաններից: Այնուամենայնիվ, տեղի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու քահանա Սարգսյանն ասել է. « Մենք շարունակում ենք միջոցներ հավաքել: Մինչ այժմ հավաքվել ենք ավելի քան 20 հազար դոլար, եւս 10 հազար դոլար հավաքվել էր Հայաստանում: Մենք հանդիպել ենք Քլիվլենդ հիվանդանոցի աշխատակազմին եւ վստահեցրել ենք, որ շարունակում ենք միջոցներ հավաքել:
Հիվանդանոցի աշխատակազմը հայտարարել է, որ անկախ ամեն ինչից, միջոցները հավաքելու գործնթացը չի անդրադառնա Ստելայի բուժման վրա: Դա մի մեծ օգնություն էր մոր՝ Իռենի համար»:
Ինչպես նախկինում հաղորդում էր NEWS.am-ը, Քլիվլենդի հայ համայնքը, Սբ Գրիգոր Նարեկացի եկեցեղու եւ նրա հովիվ Հրաչ Սարգսյանի միջնորդությամբ, օգնություն է ցուցաբերում Հայաստանից 17-ամյա Ստելլա Առաքելյանին, ով տառապում է լեյկեմիայով եւ մայիսից բուժում է ստանում Քլիվլենդի կլինիկայում: Ստելլային ուղեկցում է մայրը՝ Իռենը: Նա գրել է. «Այս ախտորոշումը ցնցում էր ընտանիքի, ընկերների եւ հենց իր համար: 10 տարեկանում նրա մոտ մեկ այլ սարսաթելի հիվանդություն էին ախտորոշել՝ շաքարային դիաբետ: Ստելլան հաղթահարում է այդ հիվանդությունը անսովոր ուժով եւ հասունությամբ, սակայն սակայն «քաղցկեղի» դաժան ախտորոշումը վերջ տվեց նրա բոլոր երազանքներին»:





























