«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Բնապահպաններն ահազանգում են` հերթական անգամ վտանգված է Սեւանա լիճը: Այս անգամ այն ձկնաբուծարանի են ուզում վերածել: Դեկտեմբերի 19-ին կառավարությունը որոշում է ընդունել «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի նախագիծը» բնապահպանական եւ տնտեսագիտական փորձաքննությանը ներկայացնելու մասին:
«Էմի ֆրութ» ընկերության ֆինանսավորած ծրագրի նախաձեռնողները մտադիր են Սեւանա լճում 74 ցանցավանդակային տնտեսություն ստեղծել` մինչեւ 2023թ. դրանցում իրականացնելով տարեկան մոտ 50 000 տոննա իշխանի արտադրություն, ընդ որում` ձկներին կերակրելու են արհեստական կերով, որը բացի այն, որ նպաստում է ձկան արագ աճին, եւ այդ սննդով մեծացած ձուկը կարող է մարդու առողջության համար վտանգավոր լինել, նաեւ լճի ջրի եւ ընդհանրապես էկոհամակարգի համար վտանգավոր ազոտով ու ֆոսֆորով է հարստացված:
Կերի ծավալը նույնպես տարեկան 50 հազար տոննա է լինելու: Իսկ դա լուրջ սպառնալիք է Սեւանին: Բնապահպանները` ի դեմս «Էկոդաշինք» միավորման, արդեն նախազգուշացնում են, որ այս բիզնես ծրագրից ստացվող նյութական միջոցները շատ ավելի նվազ են լինելու, քան ծրագրի հասցրած բնապահպանական վնասները, որոնք հետագայում վերականգնելու համար շատ ավելի մեծ գումարներ կպահանջվեն»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում





























