«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Ի՞նչ զարգացումներ են սպասվում գազային համաձայնագրերի շուրջ։ Հնարավոր համարո՞ւմ եք համաժողովրդական մեծ ալիքի բռնկումը», «ՉԻ»-ն երեկ հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին։ Վերջինս պատասխանեց. «Ընդհանրապես, ԱԺ-ում տեղի ունեցած վերջին իրադարձություններն աննախադեպ էին։ Փաստորեն, անգամ լրագրողները, որոնք կոչված են չեզոքություն պահպանել, չդիմացան եւ կատարեցին քաղաքացու իրենց պարտքը։ Կարելի է ասել, որ այսօր Հանրապետական մեծամասնությունը, որն իրականում կեղծ մեծամասնություն է, հայտնվել է կատարյալ մեկուսացման մեջ։ Ամբողջ մեր հասարակությունը, փաստորեն, այսօր ապստամբել է այդ որոշման դեմ։ Սա, կարծում եմ, իրենց համար պետք է շատ լուրջ ահազանգ լինի»»։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում