Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ապարան-Քուչակ 4-րդ կմ-ին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, ժամը 00:30-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ԴԱՖ» մակնիշի IGI-086 համարանիշի բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. 58-ամյա վարորդ Միգիաշվիլի Ջանիկոն ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ. շտապօգնության աշխատակիցները վերջինիս ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն, հոսպիտալացման կարիք չի եղել:





























