Դեկտեմբերի 26-ին կկայանա Արմավիրի մարզի Վանանդ եւ Բագարան համայնքների բուժկետերի բացման արարողությունը: Վերջիններս վերանորոգվել, կահավորվել եւ վերազինվել են բժշկական սարքավորումներով, որի արդյունքում բարելավված ու հաճելի միջավայրում առաջնային բուժօգնություն կտրամադրեն տեղի բնակչությանը, ինչպես նաեւ հարեւան գյուղերին: Նախագիծն իրականացվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) կողմից 2004թ. ի վեր նախաձեռնած եւ իրականացվող «ՀՀ Գյուղական վայրերի համապարփակ զարգացման ծրագրի» շրջանակներում
Վանանդի բուժկետի նորարարություններից է առողջապահական կրթության սենյակի առկայությունը, ուր համայնքի մեծերն ու փոքրերը կստանան գիտելիք առողջ ապրելակերպի եւ սնունդի, առաջին բուժօգնության, նախածննդյան եւ հետծննդյան խնամքի, վերարտադրողական առողջության վերաբերյալ: Այստեղ գյուղաբնակները կմասնակցեն նաեւ քրոնիկ հիվանդությունների կառավարման, վարակիչ հիվանդությունների կանխարգելման, դեղամիջոցների արդյունավետ օգտագործման եւ այլ թեմաներով անցկացվող դասընթացների ու սեմինարների:
Վանանդ եւ Բագարան համայնքների բուժկետերի բացման արարողությունը տեղի կունենա 2013թ. դեկտեմբերի 26-ին Արմավիրի մարզի Վանանդ եւ Բագարան համայնքներում:





























