Դեկտեմբերի 23-ին, ժամը 21.40-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Արմավիրի բաժին բերման է ենթարկվել 21-ամյա Լեւոն Չ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հուլիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խուլիգանությունը/ եւ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի /զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքներով:





























