Այսուհետ վրացական գինիների տարածմամբ զբաղվելու է «վրացական գինիների Պատվավոր դեսպանը»:

Ինչպես վրացական լրատվամիջոցներն են հաղորդում, այդ կոչումը շնորհվել է Շալվա Խեցուրիանիին:

Համաձայն պետության ու բիզնեսի միասնական ռազմավարության, Գինու ազգային գործակալության ու «Վրացական գինի» ասոցիացիայի, որոնք միավորում են երկրի գրեթե բոլոր գինի արտադրողներին, վրացական գինիների Պատվավոր դեսպանի գլխավոր գործունեությունն է լինելու «Վրացական գինի» միասնական բրենդի առաջխաղացումը Վրաստանի սահմաններից դուրս:

Նշվում է, որ նա պատասխանատու առաքելություն է ունենալու` արժանապատվորեն ներկայացնելու վրացական գինին երկրի սահմաններից դուրս ու զբաղվելու վրացական գինու մասին գիտելիքներ: