Գետամեջ-Պտղնի ավտոճանապարհին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 01.17-ին ահազանգ է ստացվել, որ մերկասառույցի հետեւանքով ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Ֆորդ» մակնիշի 32 SL 424 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Տ.):





























