Իջեւան-Նոյեմբերյան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 01.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2106» մակնիշի 34 ԼՏ 880 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Մ.) բախվել է «Մայիսյան կամուրջ» ռեստորանային համալիրի պատին, ինչից մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը` 23-ամյա Ս. Շ.-ն տեղափոխվել է Իջեւան քաղաքի բժշկական կենտրոն, իսկ 23-ամյա Մ. Ա.-ն արգելափակվել ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մ. Ա.-ին, ով նույնպես տեղափոխվել է Իջեւան քաղաքի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է: