Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 08.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորումով Արմավիրի բժշկական կենտրոն են տեղափոխվել Արմավիր քաղաքի բնակիչներ՝ 29-ամյա Ա. Թ.-ն, 11-ամյա Վ. Գ.-ն եւ 63-ամյա Դ. Գ.-ն:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է:





























