Հայաստանի ԱԻՆ-ում այսօր՝ դեկտեմբերի 26-ին, ժամը 06.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռիի մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 171 շենքում` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մասնաճյուղի վարչական շենքում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.40-ին:

Այրվել են  շինության 1-ին և 2-րդ հարկերը մասնակի (մոտ 200 քմ),  տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 250 քմ), առաստաղը և հատկը (150քմ):