Ուրուգվայցի սենատոր Խորխե Սարավիան, որը 2014-ին մտադիր է մասնակցել նախագահական ընտրություններին, վիրավորվել է իր տան վրա կողոպտիչների հարձակման արդյունքում:

Իշխանությւոնների տվյալներով` վիրավորվել է սենատորի գլուխը, սակայն դա չի խանգարել նրան ենթադրյալ կողոպտիչների հետ հրաձգության մեջ մտնել:

Հաղորդվում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչը նոր էր սկսել ընթրել ընտանիքի հետ, երբ երեք զինված կողոպտիչներ փորձել են տուն ներխուժել:

Նա նախ ձեռնամարտի է բռնվել նրանց հետ ու մի քանի լուրջ հարված ստացել, հետո հասել է իր հրացանին ու ավազակների ուղղությամբ կրակ բացել:

Արդյունքում կողոպտիչները ստիպված են եղել փախուստի դիմել` ոչինչ իրենց հետ չտանելով, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով լատինաամերիկյան լրատվամիջոցները: