Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ Ամանորին ընդառաջ բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ աշխատանքների շրջանակում բնական եղեւնիների ու սոճիների բացօթյա վաճառքը կազմակերպելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի կողմից վարչական բոլոր շրջաններում տարածքներ են առանձնացվել:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ վաճառքի թույլտվությունները մասնավոր ընկերություններին եւ անհատներին տրամադրվում են միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում:
Ընդհանուր առմամբ, մայրաքաղաքում բնական եւ արհեստական տոնածառերի վաճառքը կազմակերպելու համար տարածքներ են հատկացվել 50 հասցեներում:
Քաղաքապետարանի աշխատակազմի առեւտրի եւ սպասարկումների վարչության կողմից գործընթացի նկատմամբ սահմանված է խիստ հսկողություն: Չսահմանված վայրերում եղեւնիների եւ սոճիների վաճառքի դեպքեր հայտնաբերելիս կձեռնարկվեն համապատասխան միջոցներ:





























