Սպիտակ տունը չի մեկնաբանում տեղեկություններն այն մասին, որ նախագահ Բարաք Օբաման ու նրա տիկինը` Միշելը, իբրեւ թե, քննարկում են ամուսնալուծվելու հնարավորությունը:

ԱՄՆ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունում հասկացրել են, որ ավանդույթի համաձայն` մտադիր չեն արձագանքել այնպիսի հրապարակումների, որոնք պարբերաբար հայտնվում են ամերիկյան դեղին մամուլում: Այս մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Հաղորդվում է, որ Բարաք եւ Միշել Օբամաներն իրենց դուստրերի հետներկայումս Հավայան կղզիներում են:

Ավելին` դեկտեմբերի 25-ին նախագահն ու առաջին տիկինը համատեղ հեռուստաուղերձով իրենց հայրենակիցներին շնորհավորել են Սուրբ ծնունդի կապակցությամբ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ, իբրեւ թե Սպիտակ տան աղբյուրի տեղեկությունների համաձայն, ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը մտադիր են ամուսնալուծվել:

Բարաք եւ Միշել Օբամաներն ամուսնալուծվո՞ւմ են