Հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 26-ին` ժամը 10:00-ի դրությամբ, առանց տեղումների եղանակ է:
Տրանսպորտի եւ կապի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արթիկի, Աշոցքի, Վանաձորի, Սիսիանի, Գորիսի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր-Նավուր ճանապարհից 17:00 -ից մինչեւ 7:00-ը առանց խիստ անհրաժեշտության չօգտվել:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման աշխատանքներ` անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով:
Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:





























