2014-ի հունվարի 31-ին Տոկիոյում ծրագրվում են ռուս-ճապոնական խորհրդակցություններ` կապված երկրների միջեւ խաղաղության պայմանագիր կնքելու հետ: Բացի այդ բանակցություններ են տարվելու նաեւ տարածքային խնդրի վերաբերյալ` ԱԳ փոխնախարարների մակարդակում:
Հանդիպման ժամանակ ծրագրվում է քննարկել Կուրիլյան 4 կղզիների վերաբերյալ տարածքային վեճերը, խաղաղության պայմանագրի մշակումը, երկկողմ տնտեսական համագործակցության զարգացումը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով «Կիոդո» գործակալությունը:
Նշենք, որ Ճապոնիայի ու Ռուսաստանի խորհրդակցությունների առաջին փուլը` ԱԳ նախարարների մակարդակում, կայացել է 2013թ օգոստոսին Մոսկվայում:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հետ խաղաղ պայմանագիր կնքելու համար Տոկիոն նախապայման է առաջդրել` Կուրիլյան կղզեխմբի հետ վերադարձնելը:





























